fbpx
Հասարակություն

Հրդեհ Իսրայելյան փողոցում

Մայիսի 30-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսրայելյան փողոցի թիվ 39 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:33-ին, մարվել՝ 11:18-ին:

Չշահագործվող շինության 3-րդ հարկում գտնվող սենյակներից մեկում այրվել են բաղդադե առաստաղը՝ մոտ 25 քմ և կենցաղային իրեր:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ