Հունիսի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մաիսն հայտնել է ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԻՆ-ը նշում է նաև, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 09։02-ին, մարվել՝ 09։22-ին։