fbpx
Աշխարհ

Հռոմի Պապը «գաղտնազերծել» է Վատիկանի արխիվը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պաշտոնապես փոխել է Սուրբ Աթոռի արխիվի անվանումը։ Այս մասին հայտնում է AP-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշել է «գաղտնազերծել» Վատիկանի գաղտնի արխիվը։ Անվան փոփոխությունն էլ կապված է այնտեղ առկա «գաղտնի» բառի հետ։ Նա ցանկանում է խուսափել «բացասական» հետևանքներից։

Այսուհետ այն պաշտոնապես կկոչվի Վատիկանի առաքելական արխիվ։ Ֆրանցիսկոսի խոսքով՝ արխիվն վաղուց բաց է գիտնականների համար, և որ ինքն անձամբ է կարգադրել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների Պիյ XII պապի արխիվները բացվեն վաղաժամկետ՝ 2020թ․ մարտի 2-ին։ Նշենք, որ վերոնշյալ Պապին ոմանք մեղադրում են, որ նա ոչ բավարար է արտահայտվել Հոլոքոստի մասին։

Պապը նաև նշել է, որ անվանման փոփոխությունը ավելի լավ է արտացոլում արխիվի իսկությունը և ծառայությունը եկեղեցուն ու մշակութային աշխարհին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ