fbpx
Քաղաքականություն

Միայն թեթեևամիտ մարդը կարող է հավատալ նման մակարդակի ցնորամտությունների․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Եթե նույնիսկ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի դատավարության ընթացքում ցուցաբերած չլիներ ակնհայտ կանխակալ վերաբերմունք, միևնույն է, իր շրջապատը այդ կասկածները կստեղծեր։ Հլա մի պահ կարդացեք քոչրայանամերձ մամուլի հրապարակումները հոկտեմբերի 27 ու դրանից հետո կատրված իրադարձություների մասին, միայն թեթեևամիտ մարդը կարող է հավատալ նման մակարդակի ցնորամտությունների։

Ջհուդա-թուրքական դավադրություններից մինչև Շիրխանյան ու Ղարաբաղի Մուրադիկ՝ բոլորը մեղավոր են, բացի Ռոբերտից ու Սերժից։

Հիմա մի հռետորական հարց եմ ուզում ուղղել այս մեր «հերոսներին», ինչի՞ համար եք խառնվել իրար, ձեզ ընդամենը մարդիկ տալիս են իրավական տրամաբանության մեջ գտնվող հարցեր, որոնք մինչև այսօր մնացել են անպատասխան, իսկ դուք փարատող պատասխաններ տալու փոխարեն, զբաղվել եք քաղաքական բանսարկություներով ու հաշվեհարդարությամբ»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2576967572397632

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ