fbpx
Աշխարհ

Հռոմի Պապը պատարագ է մատուցել Սուրբ Պետրոսի կիսադատարկ տաճարում

Ծաղկազարդի տոնի կապակցությամբ Սուրբ Պետրոսի կիսադատարկ տաճարում պատարագ է մատուցել Հռոմի Պապը:

Պապը պատարագի ժամանակ դիմել է երիտասարդներին և կոչ արել չվախենալ ռիսկի դիմել կյանքով, եթե առաջնագծում լինելը կփրկի հարազատներին կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ:

«Տեսեք իսկական հերոսներին, որոնց մենք տեսնում ենք այսօր․ նրանք հայտնի չեն, հարուստ չեն ու հաջողակ մարդիկ չեն։ Նրանք մարդիկ են, որոնք զոհաբերում են սեփական անձը՝ ծառայելով ուրիշներին։ Համարեք, որ դուք կոչված են վտանգել ձեր կյանքն առաջնագծում»,-հայտարարել է Հռոմի Պապը։

Այս մասին հաղորդում է CNN-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ