Հռոմի պապը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործում, եթե դրան համաձայն լինեն հակամարտող երկու կողմերը, գրում է AP-ն:
Նշվում է, որ Հռոմի պապը նման հայտարարություն է արել ինքնաթիռում` ԱՄԷ-ից Վատիկան վերադառնալիս:
Նա նշել է, որ ստացել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակը, որում նա կոչ է արել վերսկսել բանակցությունները, սակայն պապը դեռ չի կարդացել այն:
Հռոմի պապը հիշեցրել է, որ մինչ այդ տվյալ ուղղությամբ Վատիկանի կողմից տարվող ջանքերն ապարդյուն են անցել:
«Ես կնայեմ նամակը, կփորձեմ հասկանալ, թե ինչ կարելի է անել, ինձ համար գլխավոր նախապայմանն այն է, որ երկու երկրները խնդրեն դրա մասին»,- ասել է Ֆրանցիսկոս պապը:
Ինչպես հայտնի է, Վենեսուելայի բնակչության մեծ մասը կաթոլիկ եկեղեցու հետևորդ է: