Huawei-ի հիմնադիրը վստահեցրել է, որ մոտ 140 երկիր կօգտագործի իրենց տեխնոլոգիաները

Ամենադիտվածներ

Huawei հեռահաղորդակցական ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյը հայտարարել է, որ 135 կամ 136 երկիր օգտագործելու են Huawei 5G ցանցը՝ բացառությամբ ԱՄՆ-ի և Ավստրալիայի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Ենթադրվում է, որ այս ընկերության Huawei 5G ցանցի օգտագործումը զգալիորեն կաճի եվրոպական երկրներում:

Ժեն Չժենֆեյի կարծիքով՝ Huawei 5G ընտրում են երկրներից շատերը, քանի որ ընկերությունն ապահովում է առաջատար տեխնոլոգիաները այս ոլորտում:

Ընկերության հիմնադիրը հիշեցրել է, որ 2018 թվականի վերջի դրությամբ Huawei-ն ունի 87 805 արտոնագիր և աշխարհում առաջատար դիրք է զբաղեցնում 5G-ի հիմնական արտոնագրերի թվով:

Ամենաթարմ