Նոյեմբերի 7-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում է Հայաստանի Մ-15 հավաքականը: Մրցաշարի առաջին տուրում մեր ընտրանին հանդիպեց Հունգարիայի Մ-15 հավաքականի հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մեր ընտրանու կազմում աչքի ընկավ Վաչե Հակոբյանը, ով հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը 50-րդ րոպեին: Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարում հաղթեցին Հունգարիայի հավաքականի ֆուտբոլիստները 5-3 հաշվով:
Հայաստանի Մ-15 հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝
1. Հայկ Խաչատրյան (12. Արմեն Դամիրյան, 80+1), 2. Ռաֆայել Հարությունյան, 3. Վահե Վարդանյան, 4. Վազգեն Վարդանյան, 5. Անդրնաիկ Գրիգորյան, 6. Դավիթ Մկրտչյան (20. Դավիթ Հակոբյան, 53), 7. Լևոն Բաշոյան (18. Ռոնալդ Մելքումյան, 54), 8. Վաչե Հակոբյան (15. Միշել Այվազյան, 66), 9. Ալեն Ղալթախչյան (19. Արիս Կարապետյան, 66), 10. Վարան Թովմասյան, 11. Դավիթ Բարսեղյան
Պահեստայիններ՝ 13. Բաբկեն Խաչմանյան, 14. Սոս Քթոյան, 16. Արման Միրիջանյան, 17. Ալիկ Հովհաննիսյան։
Գլխավոր մարզիչ՝ Մհեր Միրումյան