fbpx
Քաղաքականություն

Հուսամ` երբ ժամանակը գա չեք զարմանա, թե ինչ կանի ձեզ հետ ժողովուրդը. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Կոշիկների տիրակալն այսօր հանդես էր գալիս Սերժ Սարգսյանի անունից։ Չգիտեմ` Սերժը նրան այդ իրավունքը տվել էր, թե ոչ, բայց այդպիսի հարված ՀՀԿ-ին վաղուց ոչ ոք չէր հասցրել։ Վստահ եմ` եթե ՀՀԿ-ն իշխանության լիներ և սրանցից մեկը փորձեր այսօրինակ ոճով խոսել որևէ ընդդիմադիր գործչի հասցեին, ՀՀԿ-ի վերնախավը, իրար հերթ չտալով, կդատապարտեր կուսակցին։

Փոխվել են ժամանակները, և ոմանց թվում է, թե ծափերի ուղեկցությամբ արտասանված տկարամիտ ու պարզունակ տեքստերով Հայաստանում կարելի է շարունակել քաղաքականությամբ զբաղվել։

Բայց բուն ասելիքս սրա/սրանց մասին չէ։ Ասելիքս նրանց մասին է, ովքեր այսօր, այս պահին նստած չարախնդում, ուրախանում և անարձագանք են թողնում սրա ասածները։

Հուսամ` երբ ժամանակը գա չեք զարմանա, թե ինչ կանի ձեզ հետ ժողովուրդը»։

https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/3206099306085845

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ