fbpx
Աշխարհ

Հույս ունենք, որ հրետակոծություններն Ադրբեջանի և Հայաստանի միջև կդադարեն. Չեռնիշով

Մեզ համար ցավ է յուրաքանչյուր զոհ, մանավանդ մեր բարեկամ երկրներում։ Այս մասին տեսակամրջի ժամանակ ասել է Ռուսաստանի Պետական դումայի փոխնախագահ Բորիս Չեռնիշովը՝ մեկնաբանելով Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան։

«Այսօր արտաքին գործերի նախարարության, Անվտանգության խորհրդի, ՀԱՊԿ-ի և բոլոր կառույցների հարթակներում արվում է հնարավոր ամեն բան։

Մեր երկրների ղեկավարությունը լիակատար փոխգործակցության մեջ է։ Որքան գիտեմ, նախաձեռնվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, գործադրվել են դիվանագիտական խողովակները, ուստի մենք հույս ունենք, որ առաջիկայում հարցը կլուծվի, կրակն Ադրբեջանի և Հայաստանի միջեւ կդադարեցվի, և շնորհիվ Ռուսաստանի, ՌԴ ղեկավարության միջնորդության՝ մենք կգտնենք անհրաժեշտ լուծումները։

Յուրաքանչյուր կրակոց, բռնության յուրաքանչյուր ակտ միշտ շատ վատ է ու տխուր, ուստի ձեզ հետ միասին շարունակում ենք հետևել ամբողջ իրավիճակին։ Շատ ակտիվ ընթանում է անհրաժեշտ բոլոր դիվանագիտական խողովակների գործադրման գործընթացը»,- նշել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ