«Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածում իրավիճակը լարված է

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

«Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածում իրավիճակը լարված է

Ինչպես արդեն հայտնել ենք, այս պահին շինարարական ընկերությունները փակել են «Հյուսիս-Հարավի» Աշտարակ-Ուջան ճանապարհահատվածը: Կատարված աշխատանքի դիմաց նրանց սեպտեմբերից գումար չի վճարվել։

Ճանապարհը փակել են շուրջ 19 ընկերության աշխատակիցներ:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ, ցուցարարների և վարորդների մեջ բախումներ են ընթանում:

Քաղաքացիները խնդրում են ցուցարարներին բացել ճանապարհը, քանի որ մեքենաներում երեխաներ կան, սակայն նրանք հրաժարվում են:

Ակցիայի մասնակիցներն այս պահին որոշում են` գնա՞լ կառավարություն` ՏԿՏՏ նախարարի հետ հանդիպմա՞ն, թե՞ ոչ:

Հրապարակող՝

Ամենաթարմ