Երեկ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում «Տոտենհեմն» ընդունեց «Բավարիային» ու ենթարկվեց կատարյալ Ֆիասկոյի։ Գերմանական ակումբին հաջողվեց 2-7 հաշվով ջախջախել մրցակցին։
«Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին, ով դարձավ պոկերի հեղինակ, խաղից հետո գրառում է կատարել իր Twitter-յան էջում։
«Հյուսիսային Լոնդոնը կարմիր է», – գրել է Գնաբրին, ակնարկելով «Տոտենհեմի» երեկվա խայտառակ պարտությունը։
North London is RED!!! pic.twitter.com/1Te5YjqpWo
— Serge Gnabry (@SergeGnabry) October 1, 2019