Ուղիղ 33 տարի առաջ՝ 1988 թվականի այս օրը, կեսօրին մոտ՝ ժամը 11:41-ին, տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը․ մեծ ողբերգություն, որի հասցրած վնասները մինչ օրս ուղեկցում են շատերին։
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ, ինչը նշանակում է, որ անհնար է խուսափել ավերիչ հետևանքներից։
Արդյունքում՝ երկրաշարժը խլեց ավելի քան 25 հազար մարդու կյանք, 500 հազարից ավել մարդ էլ մնաց անօթևան։
Ցնցման հետևանքով տուժեց 21 քաղաք ու շրջան և 342 գյուղ։ Եղան քաղաքներ ու բնակավայրեր, որոնք ավերվեցին ամբողջությամբ ու դարձան անճանաչելի։
Ըստ էության, երկրաշարժն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության տարածքի 40 տոկոսը։
Այդ անասելի ցավին կարեկից եղան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ, որոնք օգնության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին։
