«Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի Թուրինի «Յուվենտուսի» դեմ պատասխան հանդիպմանը Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։ Պատճառը որակազրկումն է։
Առաջին խաղում 38-ամյա ֆուտբոլիստը դեղին քարտ է ստացել։ Նա զգուշացվել էր նաեւ «Տորինո»-ի դեմ քառորդ եզրափակիչի խաղում։
Նշենք, որ պատասխան հանդիպումը Թուրինում տեղի կունենա ապրիլի 4-ին։
Առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1։