Մեկնարկել է Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 5+600-կմ 33+606 (28 կմ) հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Շինաշխատանքները կատարում է «Խաչհար» ՍՊԸ-ն։ Այս պահին շինարարն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։
Ճանապարհի շարունակության՝ ևս 7 կմ երկարությամբ հատվածի (կմ 33+606-կմ 40+606) հիմնանորոգումը նախատեսված է 2023 թվականին։
35 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման արժեքն է 4.5 մլրդ դրամ, 2022 թ. կհատկացվի 3.4 մլրդ դրամ, 2023 թ.՝ 1.1 մլրդ դրամ։ Ֆինանսավորման աղբյուր՝ ՀՀ պետական բյուջե»,- ասվում է հաղորդագրության մեջ։
։