Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին ցանկանում է հեռանալ ՊՍԺ-ից: Այս մասին հայտնել է GFFN-ը:
Ըստ աղբյուրի՝ 28-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է թիմում իր կարգավիճակից:
Նշվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է ելույթ ունենալ «ավելի հանգիստ» ակումբում, որտեղ կարող է ուշադրությունը կենտրոնացնել իր ընտանիքի, մասնավորապես կնոջ՝ Վանդա Նարայի հետ հարաբերությունների վրա: