Ամերիկացի միլիարդատեր, Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի, որում մանրամասն և առանց զարդարանքի կուսումնասիրվի նրա անձը։ Գրում է այդ մասին Deadline.
Նախագիծը կղեկավարի ամերիկացի վավերագրող Ալեքս Գիբնին։ «Ես որոշ ժամանակ աշխատել եմ այս նախագծի վրա։ Ես այնքան հուզված եմ!» – ասել է նա։
Գիբնին ռազմական բանտերում խոշտանգումների մասին վավերագրական ֆիլմ է նկարահանել «Տաքսի դեպի մութ կողմը», որը 2008 թվականին արժանացել է «Օսկար»-ի։ Նա նաև հանդես է եկել որպես այնպիսի նախագծերի հեղինակ, ինչպիսիք են «Սթիվ Ջոբս. Մարդը մեքենայի մեջ», «Քաղաքացի X» և «Զրո օրեր»։