X հավելվածը (նախկինում՝ Twitter) կարող է հեռացվել App Store-ից և Google Play–ից՝ կանոնները խախտելու համար, եթե սոցիալական ցանցը հրաժարվի օգտատերերին սև ցուցակում ավելացնելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է Rozekted պորտալը։
Ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր սև ցուցակի գործառույթից հրաժարվելու պլանների մասին, որը թույլ է տալիս օգտատերերին արգելափակել այլ մարդկանց։ Այնուամենայնիվ, սա կարող է խախտել Android և iOS հավելվածների խանութների կանոնները, որոնք պահանջում են անպատշաճ բովանդակության և օգտատերերի արգելափակման ու բողոքի համակարգ:
Apple-ի և Google-ի խանութների կանոններում ասվում է, որ հավելվածների մոդերատորները պետք է ունենան նման գործառույթ, մինչդեռ օգտատերերի համար նմանատիպ հնարավորությունների մասին չի հիշատակվում։
Իլոն Մասկի խոսքով՝ X-ում օգտատերերը շուտով այլևս չեն կարողանա ամբողջությամբ արգելափակել այլ մարդկանց։ Փոխարենը կսահմանափակվի մուտքը անձնական հաղորդագրություններ, մինչդեռ օգտատերի օգտահաշիվը տեսանելի կլինի արգելափակված մարդկանց համար։ Թե կոնկրետ երբ գործառույթը կվերանա սոցցանցից, X-ի ղեկավարը չի հստակեցրել։ Նա նաեւ նշել է, որ սեւ ցուցակն անիմաստ է։