fbpx
Հասարակություն

Իմ կարծիքով՝ այստեղ սխալը վարորդից է. Ֆելիքս Ցոլակյանը՝ Վրաստանի ավտովթարի մասին

Հուլիսի 8-ին ԱԻ նախարարությունում տեղի է ունենում ՃԿՊԱ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա են նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Լրագրողների հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով հուլիսի 6-ին Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ավտովթարին, նշեց.

«Մի քանի անգամ ասել եմ, որ մարդատար բոլոր տրանսպորտային միջոցները ապահովված լինեն կրակմարիչներով, բայց այստեղ գազելի վարորդը, ինչքան հասկանում եմ, մեղք չի ունեցել»:

Խոսելով Վրաստանում հուլիսի 7-ին տեղի ունեցած ավտովթարի մասին, որի հետևանքով 3 հայ քաղաքացի է մահացել, նախարարը նշեց, որ այսօր տուժածներից 3-ին կտեղափոխեն Հայաստան:

«Այնտեղից իրենց շտապօգնության մեքենայով կբերեն, մեր մեքենան կգնա, սահմանին կդիմավորի և կբերի այստեղ: Մյուս երկուսին հնարավոր է սանավիացիայի ինքնաթիռով տեղափոխենք Հայաստան: Ընդհանուր առմամբ, այստեղ սխալը ուրիշ է, իմ կարծիքով՝ սխալը վարորդից է»,- ասաց Ցոլակյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ