fbpx
Սպորտ

Իմ կարծիքով Ազարը պատրաստ է խաղալ․ Զիդան

Ազարը ավելի շատ է մարզվել հիմա թիմի հետ ու կարող է սկսել։ Այս մասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

«Իմ կարծիքով Ազարը պատրաստ է խաղալ։ Նա ավելի շատ է մարզվել հիմա թիմի հետ ու կարող է սկսել։ Միշտ մտածել եմ, որ Ազարը կարևոր նշանակություն կարող է ունենալ «Ռեալի» համար։ Նա կարող է փոխել խաղերի ընթացքը, և այն փաստը, որ նա «Ռեալում» է, խոսում է հենց դրա մասին»,-ասել է Զիդանը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Նշենք, որ «Պարի Սեն Ժերմեն» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 18-ին։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը «արքայական» ակումբի կազմում իր նորամուտը նշել է Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում կայացած «Լևանտեի» դեմ խաղում, որտեղ «Ռեալը» հաղթել է 3-2 հաշվով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ