fbpx
Տնտեսություն

«Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանի արձագանքը մեքենաների վերաարտահանման մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Լսում եմ, տնտեսագետ է խոսում, ասում է. «7.5% տնտեսական աճով շատ ուրախանալ չի կարելի, որովհետև դրա մեջ շատ մեծ դեր ունի ավտոմեքենաների վերաարտահանումը»:

Ուրեմն, տնտեսագետը պիտի իմանա, որ մեքենաների վերաարտահանումը ոչ թե բարելավել, այլ հակառակը՝ բացասաբար է ազդել տնտեսական աճի ցուցանիշի վրա։

Պատճառն այն է, որ մեքենաների ներմուծումը ամբողջությամբ գրանցվում է (մեքենաները մաքսազերծվում են), սակայն վերաարտահանումը չի գրանցվում. հայկական համարներով են տանում։

Արդյունքում, զուտ արտահանման ցուցանիշը վատթարանում է, և իր հերթին նվազեցնում ՀՆԱ-ի ցուցանիշը։

Եթե վերաարտահանումը գրանցվեր, ՀՆԱ-ի աճի ցուցանիշն ավելի մեծ կլիներ»։

https://www.facebook.com/babken.tunyan/posts/1593818680759076

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ