ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութին։
Նա ասաց, որ բացի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից այլ մարդիկ նույնպես պատվաստվել են, այդ թվում՝ ինքը, ու ոչ մի դեպքում հետպատվաստումային ոչ բարեհաջող ընթացքի չի գրանցվել։
Սահակյանը նշել է, որ պատվաստանյութը հիմնականում կանխում է մահացությունն ու հիվանդության ծանր դրսևորումը, այսինքն՝ մարդը կարող է վարակվել ու թեթև կլինիկական ընթացք ունենալ։ Նա շեշտել է՝ սա չի նշանակում, որ պատվաստանյութն անարդյունավետ է։