Իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն իր հանգիստը անցկացնում է սեփական զբոսանավի վրա։
Պորտուգալացին արդեն մի շարք հրապարակումներ է կատարել սոցցանցերի իր էջերում այն մասին, թե ինչ է ինքն անում հանգստի ժամանակ։
Այս անգամ էլ նա ցույց է տվել, թե ինչպես է սուզվում ծովի խորքը 14 մետր։ Նա տեսանյութին կից գրառման մեջ զգուշացրել է չկրկնել դա։
«Այսօր արթնացա և հարցրեցի ինձ․ «Ի՞նչ է կատարվում ծովի խորքում»», – գրել է Ռոնալդուն։
https://www.instagram.com/p/CD6A4RlAVbG/?utm_source=ig_embed