fbpx
Կառավարություն

Ի՞նչ է փոխվել Հայաստանում մեկ տարվա ընթացքում. Նիկոլ Փաշինյանը փաստեր է ներկայացնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին՝ իր պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ մամուլի ասուլիս է կազմակերպել, որտեղ ներկայացրել է 100 փաստ այն մասին, թե ինչ է փոխվել Հայաստանում մեկ տարվա ընթացքում:  Փաստերի առաջին տասնյակին կարող եք ծանոթանալ այստեղ: 

1. Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով, առաջիկայում սառնարաններով կապահովվեն ևս 45 մարտական դիրք: Շուրջ 380 լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին, սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր, ժամանակակից տեսադիտարկման սարք: Գործընթացը շարունակվում է:

2. Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էական փոփոխության է ենթարկվել զորամասերի ու մարտական դիրքերի սննդակարգը, որում ներառվել է լավաշ, արևածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ և վարունգ, առաջիկայում կտրվի նաև մեղր, խոզի ճարպ, սխտոր, սև պղպեղ, կարմիր պղպեղ, պահածոյացված կարտոֆիլ, մակարոն և այլն:

3. Ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ շապիկներով և կիսավարտիքներով, առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինվորականներին տրվող հագուստի, կոշիկի որակը, ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ:

4. Հայաստանը սկսել է ՍՈւ-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց: Սա հրապարակվում է, որովհետև հայտնի փաստ է արդեն: Այլ սպառազինությունների ու տեխնիկայի մասին վարչապետն ասաց, որ տեղեկություններ չի կարող հրապարակել:

5. Զինծառայողների ապահովագրության «100 դրամների հիմնադրամ»-ը սկսել է փոխհատուցել նաև 2008-2016 թթ ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին, արդյունքում՝ ևս 339 շահառուներ ամսական կստանան 100 – 400 հազար դրամ փոխհատուցում:

6. 410 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին:

7. Կուտակային կենսաթոշակային համակարգում 2018 թ. հուլիսի 1-ից կատարված փոփոխությունների արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձ է բարձրացել, ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում:

8. 85 հազար մարդու կենսաթոշակ բարձրացվել է պարենային աղքատության գծից:

9. Ի հեճուկս ստորագրված պայմանագրի՝ խմելու ջրի սակագինը չի բարձրացել Կառավարության վարած բանակցությունների արդյունքում: Սոցիալապես անապահով խավերի համար սահմանված քվոտայով 20 և 10 դրամով էժանացել են բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները:

10. 2018 թ. հուլիսի 1-ից, այնուհետ՝ 2019 թ. հունվարի 1-ից բարձրացվել են առաջնային օղակի ավելի քան 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը՝ գրեթե 30 տոկոսով: Երևանի ու մարզերի բոլոր պետական առաջնային օղակի 15 000 բուժաշխատողներ ներառվել են սոցիալական փաթեթով և կօգտվեն առողջապահական բաղադրիչից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ