Բելառուս-ուկրաինական սահմանին մեկնարկել են ռուս-ուկրաինական բանակցությունները։
Այս մասին տեղեկանում ենք բանակցությունների սկզբնամասում ներկա լրատվամիջոցների հրապարակած կադրերից։
Ավելի վաղը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ինքն առանձնապես հույսեր չի կապում այս բանակցությունների հետ։
Նշենք, որ մարտերը Ուկրաինայում շարունակվում են։

