Բարձր քրտնարտադրությունը կարող է վկայել ուռուցքաբանության և վարակիչ հիվանդության զարգացման մասին, Մոսկվա 24 պարբերականին ասել է բժիշկ, էնդոկրինոլոգ եւ սրտաբան Տատյանա Ռոմանենկոն։
Նրա խոսքով՝ մարդու օրգանիզմում կա մոտ երկուսից չորս միլիոն քրտինքի խցուկ, ինչի շնորհիվ օրգանիզմը փրկվում է գերտաքացումից։
Մեկ այլ իրավիճակ է, երբ մարդը բախվում է ամբողջ մարմնում ավելացած քրտինքի հետ: Եթե դա տեղի է ունենում բնական պատճառներով, ապա չպետք է անհանգստանալ։ Օրինակ, նորմալ է, երբ մարդը դեռահասության տարիքից ինտենսիվ քրտնում է ուժեղ հուզմունքից։ Այլ բան է, երբ գործընթացը կապված չէ հոգե-հուզական վիճակի հետ։ «Եթե մարդը շոգին քրտնում է, իսկ զով սենյակում քրտնարտադրությունը շարունակվում է, իմաստ ունի մտածել»,-ասել է նա։
Հատկապես տագնապալի գործոն կլինի, եթե մարդը գիշերը քրտնի: Սա կարող է լինել ուռուցքաբանական պաթոլոգիայի նշան, թունավորման ախտանիշ, որոշակի դեղամիջոցներ ընդունելու հետեւանք։
Հաճախ քրտնարտադրության ավելացումը կարող է վկայել արյան մեջ շաքարի տատանումների և գլյուկոզայի մակարդակի նվազման մասին։