fbpx
Առողջապահություն

Ինչպե՞ս կարելի է ճիշտ համադրել սնունդն ու ալկոհոլը

Ալկոհոլի գործածության դեպքում սեղանին խորտիկների առկայությունը սկզբունքորեն կարևոր է։ Այս մասին ասել է հոգեբույժ-նարկոլոգ Վալենտին Սկրյաբինը՝ անդրադառնալով ալկոհոլի և սննդի ճիշտ համադրությանը։

«Պետք է ոչ թե խորտիկ ուտել ալկոհոլ խմելիս, այլ ուտելուց հետո քիչ քանակությամբ ալկոհոլ խմել: Եվ որքան քիչ լինի այն, այնքան ավելի լավ ձեր առողջության համար»,- նշել է բժիշկը՝ ընդգծելով, որ սեղանի գլխավոր բաղադրիչը պետք է լինեն ոչ թե ոգելից խմիչքները, այլ ուտեստները։
Մասնագետի խոսքով՝ ալկոհոլային խմիչքները ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին, քանի որ դա մեծացնում է ալկոհոլի թունավոր ազդեցությունն օրգանիզմի վրա։

«Առանց սննդի ոգելից խմիչք օգտագործելիս այն շատ արագ հայտնվում է աղիքներում, որտեղ էթանոլի կլանումը տեղի է ունենում մեծ մակերեսի վրա: Միևնույն ժամանակ, էթանոլի կոնցենտրացիան ավելի արագ է մեծանում, թունավորումը տեղի է ունենում շատ ավելի արագ և ավելի ծանր ընթացք է ունենում», – բացատրել է Սկրյաբինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ