fbpx
Հասարակություն

Աննա Հակոբյանը Բեյրութ մեկնել է բիզնե՞ս, թե՞ էկոնոմ դասով. ավիաընկերությունը պարզաբանել է

«Արմենիա» ավիաընկերությունը պարզաբանում է տարածել, որում նշված է.

«Այսօր 168.am կայքում տեղ գտած հրապարակման մասով ավիաընկերությունը զանգեր է ստանում լրատվամիջոցներից՝ խնդրանքով պարզաբանել՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նրան ուղեկցող անվտանգության աշխատակիցներն ու օգնականները 2019-ի հուլիսի 1-ին Երևանից Բեյրութ մեկնել են բիզնես, թե՞ էկոնոմ դասով:

Նախ ցանկանում ենք նշել, որ «Արմենիա» ավիաընկերությունը, ինչպես ցանկացած դասական ավիաընկերություն, ունի թե՛ բիզնես և թե՛ էկոնոմ դաս: «Արմենիա» ավիաընկերության Boeing 737 օդանավում առհասարակ առկա է 116 էկոնոմ և 8 բիզնես նստատեղ՝ ընդհանուր 124 նստատեղ, սակայն ամառային շրջանում, հաշվի առնելով բարձր պահանջարկը և կոմերցիոն շահը, ավիաընկերությունն իր օդանավերի սրահում կատարում է նստատեղերի կառուցվածքի փոփոխություն, ինչը թույլ է տալիս ապահովել լրացուցիչ նստատեղեր:

Բիզնես դասի նստատեղերը ավելի մեծ տարածք են զբաղեցնում և բիզնես դասի 8 նստատեղերը փոխարինվում են 15 էկոնոմ դասի նստատեղերով, ինչը ապահովում է լրացուցիչ 7 նստատեղ: Հուլիսի 1-ին, ինչպես նաև ամբողջ ամառային շրջանում, Boeing 737 օդանավում առկա է եղել 131 էկոնոմ նստատեղ, որից 15 նստատեղն առանձնացված են վարագույրով»:

https://www.facebook.com/aircompanyArmenia/posts/2075863475847470

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ