fbpx
Հասարակություն

Ինչպես ստանալ սոցիալական աջակցություն՝ առանց բանկային հաշվեհամար ունենալու

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, թե ինչպես կարելի է սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել, բանկային հաշվեհամար չունենալու դեպքում:

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 17.04.2020թ. թիվ 577-Լ որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում միանվագ դրամաշնորհի տրամադրման» կարգի համաձայն` էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումներում cv շահառուի բանկային հաշվի բացակայության դեպքում` դիմումներում նշված անձը հաստատող փաստաթղթերի տվյալների հիման վրա կոմիտեի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` համապատասխան շահառուներին վճարումն ապահովելու համար:

Այն շահառուները, որոնք էլեկտրոնային եղանակով ՊԵԿ ներկայացված դիմումներում (cv) չեն նշել բանկային հաշվի համարը, ապա կարող են իրենց հասանելիք միանվագ դրամաշնորհի գումարը ստանալ «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ցանկացած մասնաճյուղից»

https://www.facebook.com/petekamutner/photos/a.396344147128977/2803077383122296/?type=3

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ