fbpx
Առողջապահություն

Ինչպե՞ս վերականգնվել օմիկրոնից հետո․ խորհուրդ է տալիս բժիշկը

Կորոնավիրուսային վարակից հետո վերականգնողական շրջանը կարող է տևել մինչև կես տարի: «Մեդսի» կլինիկական հիվանդանոցի բաժանմունքի վարիչ Ալեքսանդրա Զիկովան նշում է, որ եթե «օմիկրոն»-ից հետո պահպանվում են մկանային ցավերը, թուլությունը, եթե գանգատներ են առաջացել տեսողության կամ լսողության նվազման հետ կապված, ապա անհրաժեշտ է դիմել պոլիկլինիկա։

«Վերականգնողական թերապիան, օրինակ՝ դեղերի և մուլտիվիտամինային համալիրների ընդունումը, կօգնի ձեզ ավելի արագ վերականգնվել, բայց դրանք պետք է նշանակի միայն բժիշկը՝ ելնելով հիվանդի պատմությունից, ինչպես նաև հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը և ընթացիկ քրոնիկական հիվանդությունները»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է մասնագետը։

Բժիշկը խորհուրդ է տալիս միաժամանակ հրաժարվել ծխելուց, ալկոհոլային խմիչքներից, թունդ թեյից կամ սուրճից։ Բացի այդ, ըստ նրա, այդ ընթացքում ֆիզիկական ակտիվությունը պետք է խստորեն սահմանափակվի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ