fbpx
Հասարակություն

Իսկ ինչպիսի՞ քաղաք էր Շուշին․ Նարեկ Այվազյան

Իսկ ինչպիսի՞ քաղաք էր Շուշին: Ինչպիսի՞ քաղաքներ ու գյուղեր էին Արցախում, որոնք ուժով կամ թեկուզ դավադրության պատճառով չկարողացանք պահել: Բոլորն էլ հյուծված էին, որովհետև բոլորն էլ ենթարկվել են թալանի: Անխտիր: Իսկ Հայաստանում գյուղերից ու քաղաքներից որևէ մեկը կնշե՞ք, որ ծաղկում է ապրել, գեղեցկացել է: Երևա՞նը: Երևանը միայն անճոռնիացել է զուգահեռ դեգրադացիային և այլ բնակավայրերից մարդկանց պակասելուն, որոնց բյուջեները մսխվել են տասնամյակներով, որոնց մշակութային կյանքը կանգ է առել:

Ես հիմա գտնվում եմ սահմանապահ գյուղերից մեկում՝ Սյունյաց Շուշին է (չեմ նշի, թե որտեղ), որն ունի աննկարագրելի բնություն՝ մինչև հիմա այստեղ գարուն է, սակայն մսխված ու քամված հերթական բնակատեղին է: Ո՞ր մեկդ է գալու ու կազմակերպելու այստեղ պաշտպանություն: Ազնվորեն ասեք, ի՞նչ կարող եք անել, որպեսզի շենացնենք ու մարդկանցով բնակեցնենք զուգահեռ պաշտպանության կազմակերպմանը:

Ես ուզում եմ մեդիա մանիպուլյացիա կազմակերպողներին և դրան տուրք տվողներին պատասխանել հետևյալ կերպ, եկե՛ք, կպե՛ք, գործե՛ք, եթե այդքան կաք: Վաղն այստեղ սահմանադրված հակառակորդը կարող է հարձակում գործել, իսկ դուք Վրաստանի սահմանների վրայով չկարողանաք ճողոպրել ձեր փափկասուն մատիկները փրկելու համար:

Ես, որ ազատական եմ, հիմա ինչքան խորն եմ սկսել հասկանալ Նժդեհին… Հուզմունքս ու ցասումս, իմ նացիա, դեռ միայն սահմանափակվում է գրառում անելով ու լուռ գործելով, մինչև իմ խոսքի հերթը կգա: Եթե շարունակեք բզկտել ներսիս համերաշխությունն ու ներդաշնակությունը, եղբայրությունն ու մարդկությունը, ոչ մեկին չեմ զղջալու:

Նարեկ Այվազյան

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4942817739063414?__cft__%5B0%5D=AZWcnzJaHq8Pd9c1_TEyWcNnXNggwN0VyhJ7o4aJNKqBqVsyGoMsdg2RE25kQ5Xp1ZWKrgBO50g4NP-la755jth_b8d6m2nNNCzirUXs18GExXr4_yteAahUB0LbLzYCJ2U&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ