Կատալոնական «Բարսելոնան» հատուկ առաջարկ է պատրաստվում անել ՊՍԺ-ին, քանի որ նրանք ցանկանում ենք ակումբի հարձակվող Նեյմարին հետ վերադարձնել Նոու Կամպ:
«Բարսելոնան» պատվիրակություն է ուղարկել Ֆրանսիա, որոնց թվում է նաև տեխնիկական մենեջեր Էրիկ Աբիդալը: Պատվիրակությունը կբանակցի ՊՍԺ-ի հետ՝ Նեյմարի տրանսֆերի շուրջ: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ իսպանական ակումբը Լիգա 1-ի չեմպիոններին պատրաստվում է Նեյմարի տրանսֆերի դիմաց նախնական 100 միլիոն դոլարի չափ գումար առաջարկել, ինչպես նաև Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերը: