fbpx
Սպորտ

17:05 13/8/2019

Պերիշիչը ՝ Մյունխենում ստացած առաջին տպավորությունների մասին

Գերմանիայի չեմպիոն «Բավարիա»-ի նորեկ Իվան Պերիշիչը խոսել է Մյունխենում ստացած առաջին տպավորությունների մասին:

«Այստեղ ամեն ինչ հրաշալի է: Երջանիկ եմ, որ այսուհետ հանդես եմ գալու «Բավարիա»-ի կազմում: Ցանկանում եմ դառնալ ոչ միայն Գերմանիայի չեմպիոն ու գավաթակիր, այլ նաև օգնել «Բավարիա»-ին նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»,-  Պերիշիչը նշել է «Բավարիա»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Ավելի վաղ «Բավարիա»-ն պաշտոնապես հայտարարել էր Իվան Պերիշիչի հետ պայմանագիր կնքելու մասին:

Վերեվ