Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած գեղասահքի Golden Tour միջազգային մրցաշարում ներկայացուցիչ ուներ նաև Հայաստանը՝ Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգի տեսքով։
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ նրանք ընդհանուր հաշվարկում գրավեցին 4-րդ հորիզոնականը։
Իսկ, եթե վերցնենք առանձին-առանձին, ապա կարճ ծրագրում զույգը զբաղեցրեց 4-րդ, իսկ ազատ ծրագրում 3-րդ հորիզոնականը։
Ըստ աղբյուրի՝ մրցույթին մասնակցում էին 14 զույգեր 10 երկրից։
