fbpx
Քաղաքականություն

Ինչու՞ չեք խոսում խաղաղություն փառաբանող աշխուժակներ, որ ասում էիք տվեք իրենց հողերը և գնացեք հաշտեցման

Քաղակտիվում գլխավոր կոնֆլիկտից ամեն կերպ իրենց հեռու պահող, բայց կարևոր պահերին թեմա շեղող երևույթներ կան, որ իրենց համար ՀՀ ինքնիշխան տարածքը «կարմիր գիծ» էին հռչակել ու կոնֆլիկտի հարցերը գցում էին «սրա ու նրա» վրա: Բա հիմա ինչու՞ չեք խոսում՝ ձեր «կարմիր գծերի» վրա էլ արտաթորեց ձերպեսների ուղեղի պատճառով կողքներս առաջացած երկրի բռնապետը:

Բա խաղաղություն փառաբանող աշխուժակները, որ ասում էին տվեք իրենց հողերը և գնացեք հաշտեցման: Իսկ դուք ո՞ր անդունդն եք մտել: Գոնե հիմա հասկանու՞մ եք, որ տալով հաշտեցում չէր լինելու:

Սրանք բոլորն ինդիկատորներ են, որ ամեն բան գնում է կոռումպացված ու դեգրադացված համակարգի՝ միջազգային կրիմինալի գծած ծրագրով:

Իսկ այդ ծրագիրը խափանելու՞ ենք, կանխելու՞ ենք ՀՀ տարածքների զավթումը, կանգնելու՞ ենք հայերի կոտորածի դեմ, որ չկարողանան անել: Թե՞ մի հերթական ինդիկատոր կհայտնվի ու կասի, որ ոչինչ փոխել հնարավոր չէ՝ «սրանք՝ սենց, նրանք՝ նենց», թե՞ սա էլ են ասելու ոչմիթիզականություն է, թե՞ սա էլ են ասելու պաթոս է, սա էլ են ասելու կեղծ հայրենասիրություն է, թե՞ ասելու են միայն միջազգյին հարաբերություններով կլուծենք ճանապարհի բացելու՝ ապաշրջափակման հարցը: Մենք էլ ապուշի պես հետևելու ենք, ինչպես են հող զավթում ու մարդ սպանում հայ լինելու համար:

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ