Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ հրավիրվել է ԱԱԾ։
Այսօր Խորհրդարանում նա մանրամասներ ներկայացրեց այդ դրվագից։
Գորգիսյանի խոսքով՝ ինքը ԱԱԾ-ի նամակից հասկացել է, որ նոյեմբերի 9-10-ի օրերին մի խումբ քաղաքացիների կողմից ԱԺ մուտք գործելուն վերաբերվող գործով է հրավիրվել, բայց որպես վկա։
Նա ասաց, որ դեռ չի այցելել, բայց կապի մեջ է քննիչի հետ ու քառօրյա նիստից հետո կպայմանավորվի և կգնա։
