Ինձ երբեք դուր չի եկել Արսենալը. Ռայան Գիգզ

Ամենադիտվածներ

Ինձ երբեք դուր չի եկել Արսենալը. Ռայան Գիգզ

Ռայան Գիգզը խոսել է «Արսենալի» նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունք մասին:

«Ինձ երբեք դուր չի եկել «Արսենալը»: Ինձ դուր չէր գալիս Պատրիկ Վիեյրան, քանի որ նա կեղտոտ էր խաղում, բայց չէր պատժվում:

Ինձ դուր չէր գալիս Դենիս Բերգամպը: Բացի այդ, ես չէի սիրում Ռոբերտ Պիրեսին՝ չնայած նա բավականին հաճելի տղա էր: Ես անգամ չէի նայում նրանց ուղղությամբ, չէի ճանաչում նրանց և չէի ցանկանում ճանաչել:

Ինձ թույլ չէի տալիս գնահատել որևէ մեկին: Բերգա՞մպը… Պարզապես ասել եմ, որ նա այնքան լավը չէր, քան Էրիկ Կանտոնան: Հոգու խորքում գիտեի, որ «Արսենալը» բարձրակարգ թիմ է: Նրանց հետ մրցակցությունը իմ համար կարևոր նշանակություն ուներ: Հնարավոր է՝ ժամանակին այդ մրցակցությունն ավելի կարևոր էր, քան «Լիվերպուլի» հետ պայքարը»,- Գիգզի խոսքերը մեջբերել է Daily Mail-ը:

Ամենաթարմ