«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ իր համար աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Պելեն է և նշել է, որ հեռախոսում միայն մեկ սելֆի ունի՝ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ:
«Հայրս ինձ միշտ ասում էր, որ ապագայում ինչ էլ խոսեն՝ Պելեն լավագույնն է: Ես Պելեին հանդիպել եմ, երբ փորձագետի կարգավիճակով աշխատում էի 2006 թվականի աշխարհի առաջնության ժամանակ:
Ես այն մարդը չեմ, ով հաճախ է նյարդայինանում, բայց Պելեի հետ հանդիպման ժամանակ ահավոր քրտնեցի: Այնպես որ՝ ինձ համար միանշանակ է, որ լավագույն ֆուտբոլիստը Պելեն է:
Հեռախոսիս մեջ միայն մեկ սելֆի ունեմ՝ Լիոնել Մեսսիի հետ: Այդ սելֆին անելու պահին Կրիշտիանու Ռոնալդուն ևս սենյակում էր»,- ասել է Կլոպը «Լիվերպուլի» պաշտոնական ալիքին տված հարցազրույցում:
Այս մասին հաղորդում է armsport.am-ը։
