fbpx
Սպորտ

Լիվերպուլն առաջին անգամ կապի է դուրս եկել Խաբի Ալոնսոյի հետ

Անգլիական «Լիվերպուլն» առաջին անգամ կապի է դուրս եկել գերմանական «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Սանտի Աունան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները քննարկել են հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլում» Ալոնսոյի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման հարցը։ Իսպանացի մասնագետը դեմ չէ բանակցություններին, սակայն ոչ մի որոշում չի կայացնի մինչև մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ