fbpx
Տեսանյութեր

Ինքնամեկուսացման նոր կարգ է հաստատվել. Տիգրան Ավինյան

Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Այս մասին իր Facebook-ի էջում գրառում է կատարել պարետ, առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14 օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։

Տվյալ անձանցից թեստավորման համար նմուշառումը կարող է իրականացվել բացառապես իրենց գտնվելու (ինքնամեկուսացման) վայրում՝ լաբորատորիայի աշխատակիցների այցելության միջոցով:

Իսկ արտերկրում կատարված թեստավորման բացասական պատասխանի առկայությունը ՀՀ ժամանող անձանց չի ազատում ինքնամեկուսացման պահանջից»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/tigran.avinyan/videos/308254257190262/?__xts__[0]=68.ARBfHEGQIyNhtu0hf1II8mmF81sigiQTLsQtLX-YOaj63JO3cFnruYmWJ9Bn0nK-J7tc57LlhMhL9_EN8RpFYUTS9-fgewXKPDJFHNqHyVjQkyXJrAZ_BVK28ogZ-4RCMmcrgaGZUr1WPfTkou-XRpSxKA6u4Q-Ju7JjOutpT4qbVf_x3Wwx743mdaFUfSLSos2r8ISheFqwhcwpXzRfLpWrrduC8arrfP_p5JyqnaQpDw0aie-zk_fDhzWnlxX9xT3F1hOQQ42vvQxLU5HE83IKkvvCSdblv57U7pVAVf32twfHVLfcNMj7s9Z1iKFvnrHQyd1Zy1WuJZUKwiI-z3w6tgketc0uJ6JJfZZT&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ