«Ինտերը» ժամանակից շուտ նվաճեց ֆուտբոլի Իտալիայի չեմպիոնի տիտղոսը: Դա հայտնի դարձավ Իտալիայի առաջնության 34-րդ տուրում տեղի ունեցած «Սասուոլո» – «Ատալանտա» խաղից հետո: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով և «Ատալանտան» կորցրեց առաջատար «Ինտերին» հասնելու շանսերը:
Հայտնենք, որ Կոնտեի գլխավորած թիմն ունի 82 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ 13-ական միավոր առաջ է 2-3-րդ տեղերը բաժանող «Միլանից» ու «Ատալանտայից»:
2011/2012թթ. մրցաշրջանից հետո «Յուվենտուսն» առաջին անգամ չի նվաճում Իտալիայի չեմպիոնի տիտղոսը:
«Ինտերը» պատմության մեջ 19-րդ անգամ է դառնում Իտալիայի չեմպիոն: Նախորդ անգամ միլանյան ակումբն Իտալիայի առաջնությունում հաղթել էր 2009/2010 մրցաշրջանում:
«Յուվենտուսն» «Ինտերին» շնորհավորել է չեմպիոնության առթիվ:
