fbpx
Սպորտ

Ինտերը մտադիր է թիմում պահել Ալեքսիս Սանչեսին

Goal-ի հաղորդմամբ՝ «Ինտերի» ղեկավարությունը մտադրություն ունի թիմի կազմում պահել Ալեքսիս Սանչեսին։ Սանչեսին «Ինտերը» վարձակալել էր 2019-ի ամռանը ՄՅՈՒ-ից։ Աղբյուրի հաղորդմամբ՝ ակումբը պատրաստ է 31-ամյա չիլիացուն գնել 20 մլն եվրոյով։

Հարձակվողի հետ պայմանգիրը նախատեսված է եղել մինչև հունիսի 30-ը, սակայն «Ինտերը» երկարաձգել է  պայմանագրի ժամկետը։

Ալեքսիս Սանչեսին ընթացիկ մրցաշրջանի ընթացքում  Իտալիայի առաջնության 13 խաղում խփել է 2 գոլ ու դարձել 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Չիլիացին նաև ՉԼ խաղում 1 գոլային փոխանցում է իր ակտիվում գրանցել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ