fbpx
Աշխարհ

Վլադիմիր Պուտինը ցավակցել է Խաբիբ Նուրմագոմեդովին

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ  հուլիսի 3-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հետ:

Վլադիմիր Պուտինը ցավակցել է մարզիկի ընտանիքին Աբդուլմանապ Նուրմագոմեդովի անժամանակ մահվան կապակցությամբ: Պուտինն անձամբ ծանոթ է եղել Աբդուլմանապ Նուրմագոմեդովի հետ:

Մայիսի 13-ին Աբդուլմանապ Նուրմագոմեդովը գլխուղեղի կաթված էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Աբդուլմանապ Նուրմագոմեդովի մահվան մասին հայտնի է դարձել հուլիսի 3-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ