fbpx
Սպորտ

Ինտեր-Յուվենտուս հանդիպումը տոմսերի վաճառքից ռեկորդային եկամուտ է բերելու. Calciomercato

«Ինտեր» – «Յուվենտուս» հանդիպումը, որը կայանալու է կիրակի օրը, ռեկորդային եկամուտ է բերելու տոմսերի վաճառքից իտալական ֆուտբոլի պատմության մեջ։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։

«Ինտերը» հայտարարել է, որ հանդիպմանը ներկա են լինելու ավելի քան 75 հազար հանդիսական։ Տոմսերի եկամուտը կազմելու է 6,5 միլիոն եվրո։ Մինչ այս պահը ռեկորդը պատկանում է Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության «Ինտեր» – «Բարսելոնա» հանդիպմանը։ Այդ ժամանակ տոմսերի վաճառքից առաջացած եկամուտը գնահատվում էր մոտ 5,9 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Ա սերիայում վեց տուրից հետո «Ինտերը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» 16 միավորով երկրորդ տեղում է։

Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ