fbpx
Սպորտ

Ինտերը ցանկանում է Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի դիմաց ձեռք բերել Բարսելոնայի կիսապաշտպանին

Միլանի «Ինտերի» ղեկավարությունը պատրաստվում է հրաժարվել թիմի հարձակվող Լաուտարո Մարտինեսից:

23- ամյա հարձակվողի տեղափոխության արդյունքում ակումբը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արթուր Մելոյի տրանսֆերը:

Հատկանշական է, որ կատալոնական ակումբւ չի ցանկանում հրաժարվել Արթուր Մելոյի ծառայություններից:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» անձնական պայմանագրի կետերի հարցում համաձայնության է եկել Լաուտարո Մարտինեսի հետ: Մարտինեսի տարեկան աշխատավարձը «Բարսելոնայում» կկազմի 17 միլիոն եվրո։ Այդքան է ստանում նաև 2019թ ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» 120 միլիոն եվրոյով տեղափոխված ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

Հիշեցնենք, որ Մարտինեսը «Ինտեր» է տեղափոխվել 2018թ․ ամռանն արգենտինական «Ռասինգից»։

Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ