fbpx
Աշխարհ

ԻՊ-ը կարող է Սիրիան կրկին զավթել մեկ տարուց քիչ ժամանակում․ Պենտագոն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարող է սիրիական տարածքներն իր վերահսկողության տակ առնել մեկ տարուց քիչ ժամանակում։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով ամերիկյան ռազմական գերատեսչության զեկույցին։

Զեկույցում նշվում է 6-12 ամիս ժամանակահատվածի մասին, եթե խմբավորումը չենթարկվի ռազմական ճնշման։

Գերատեսչությունում ընդգծել են, որ ԻՊ գրոհայինները ձգտում են ֆիզիկական տեսքով վերականգնել խալիֆայությունը։

Սպասվում է, որ Պենտագոնի զեկույցը կհրապարակվի հաջորդ շաբաթ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ