fbpx
Աշխարհ

ԻՊ-ի զինյալների հարազատները բողոքի ցույց են անցկացրել Բեռլինում

«Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման զինյալների ծնողները և հարազատները երեկ հանրահավաք էին կազմակերպել Բեռլինում` ԱԳՆ շենքի մոտ։ Նրանք պահանջում էին Գերմանիա վերադարձնել զինյալների երեխաներին և կանանց։ Այս մասին հայտնում է RTL-ը։

Ցույցի մասնակիցները բռնել էին երեխաների լուսանկարներով և անուններով պաստառներ, որոնց վրա գրված էր․ «Երեխաներն անմեղ են» և «Անմեղ գերմանացի երեխաները կզոհվեն, քանի դեռ պետությունը լուռ հետևում է»։

Լրատվամիջոցը հստակեցնում է, որ տվյալ պահին Սիրիայում են ահաբեկիչների մոտ 80 երեխաներ, որոնք Գերմանիայի քաղաքացիություն ունեն։ Ընդհանուր առմամբ Գերմանիայից ԻՊ-ին միանալու համար վերջին մի քանի տարիներին հեռացել է ավելի քան 1050 մարդ։ Նրանց մոտ մեկ երրորդը կրկին վերադարձել է Գերմանիա։ Ի պատասխան երեխաներին վերադարձնելու նրանց հայցերի` պետական հաստատությունները հայտնում են, որ նման հնարավորություն չունեն։

Մարտի 12-ին հայտնի էր դարձել, որ Շվեդիան հրաժարվել է Սիրիայից ընդունել 30-40 երեխաների, որոնք իր քաղաքացիներն են, և որոնք միացել են ԻՊ-ին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու ֆրանսիացի տատիկներ դատարան հայց են ներկայացրել պետության դեմ, քանի որ չեն կարող հայրենիք վերադարձնել ջիհադական այն կանանց երեխաներին, որոնք մեկնել են Սիրիա ահաբեկիչների մոտ և այնտեղ զոհվել են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ