fbpx
Աշխարհ

Իրանը ՌԴ-ից հակաօդային պաշտպանության համակարգեր է խնդրել. NYT

Իրանը Ռուսաստանից հակաօդային պաշտպանության համակարգեր է խնդրել Իսրայելի վրա առաջիկա հարձակումից առաջ: Այս մասին հայտնում է է The New York Times-ը:

Տեղական լրատվամիջոցները ևս հայտնել են Իրանից ստացված խնդրանքի մասին: NYT-ի զրուցակիցները հաստատել են այս խնդրանքը և հայտնել, որ Ռուսաստանը սկսել է Իրանին մատակարարել նաև ժամանակակից ռադարներ և հակաօդային պաշտպանության սարքավորումներ։

Հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի աղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանը սկսել է սպառնալ Իսրայելին «արագ և կոշտ» պատասխանով, չնայած այն հանգամանքին, որ Իսրայելի իշխանությունները չեն ընդունել Հանիեի մահվան պատասխանատվությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ