fbpx
Ժամանց

Իրանական հեռուստաալիքը՝ Հայաստանում զբոսաշրջության մասին

Իրանական Press TV հեռուստաալիքը ռեպորտաժ է ներկայացրել Հայաստանի մասին:

«Հայաստան այցելող զբոսաշրջիկներին գրավում են հինավուրց երկրի մաքուր օդը, լեռները, տարածաշրջանում անվտանգ և հյուրասեր երկրի կարգավիճակը: Իրանը և Հայաստանը բարեկամական կապեր ունեն, Երևանը հույս ունի, որ դրանք նոր մակարդակի կհասնեն, մասնավորապես Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո»,-նշվում է ռեպորտաժում:

Լրագրողը նաև ընդգծում է, որ ճարտարապետական մի շարք հուշարձաններ կան, որոնք հիշեցնում են Հայաստանում իրանական ներկայության մասին, այդ հուշարձաններից մեկն էլ Երևանում գտնվող Կապույտ մզկիթն է, որը կառուցվել է շուրջ 250 տարի առաջ:

Ռեպորտաժում հիշատակվում է նաև Bloomberg-ի՝ ավելի վաղ հրապարակված վարկանիշը, ըստ որի Հայաստանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականն այն երկրների շարքում, որտեղ 2018թ. զբոսաշրջությունը զարգացել է ամենաարագ տեմպերով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ