fbpx
Ժամանց

Իրանցի հեծանվորդուհին պատմության մեջ առաջին անգամ մեդալ է ստացել

Պատմության մեջ առաջին անգամ իրանցի կին հեծանվորդուհին մեդալ է վաստակել Ասիայի տարածաշրջանային մրցությունում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզուհին հեծանվային վազքուղին հաղթահարել է 3 րոպե 10 վայրկյանում՝ դառնալով բրոնզե մեդալակիր: Իրանի մեկ այլ ներկայացուցիչ զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը:

Հեծանվային մրցույթն անցկացվել է Ուզբեկստանում: Այս երկրում առաջին անգամ անցկացվող մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել 2020 թվականին Տոկիայում կայանալիք Օլիմպիական խաղերին:

Ուզբեկստանում սպորտային մրցաշարերն անցկացվում են ապրիլի 23-28-ը, Տաշքենդում ու Տաշքենդի շրջանում: Մասնակցում են 40 երկրների ավելի քան 500 մարզիկներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ